Հունվար 22, 2022 21:30 Asia/Tehran
  • Գերմանացի հրամանատարը կանխատեսել է առաջիկա մայրցամաքային պատերազմի ժամկետները

Մոտակա մայրցամաքային պատերազմը կարող է տեղի ունենալ առաջիկա 10-20 տարում: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, նման կարծիք է հայտնել Գերմանիայի Ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Կայ-Ախիմ Շյունբախը՝ ելույթ ունենալով Պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտում կայացած համաժողով:

«Կարծում եմ, որ մայրցամաքային պատերազմը հնարավոր կլինի ոչ թե առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում, այլ հաջորդ 10-20»,-ասել է նա՝ անդրադառնալով խոշորամասշտաբ ռազմական հակամարտությունների թեմային:

Շյոնբախն ընդգծել է, որ տվյալ համատեքստում պետք չէ շեշտը դնել երկրների երկկողմ գործընկերության վրա և կոչ է արել «ավելի սերտ միություններ» կազմակերպել:

tert.am

Պիտակ