Հունվար 23, 2022 08:39 Asia/Tehran

Ամերիկյան The Washington Times թերթը գրել է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի «Ծովային անվտանգության գոտի 2022 » համատեղ զորավարժությունները հզոր ուղերձ էին՝ ուղղված ԱՄՆ-ին:

Թերթը գրել է. ««Ծովային անվտանգության գոտի 2022» զորավարժությունները, որոնք հզոր ազդանշան էին ԱՄՆ-ին, կապված էին նաև ռազմանավերի հնարավորությունների, ծովահենության դեմ պայքարի և համաշխարհային գեոպոլիտիկական հնարավորությունների հետ»:

Հունվարի 21-ին, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, Հյուսիսային Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում, անցկացրեցին  «Ծովային անվտանգության գոտի 2022» երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները:

Զորավարժությունների ընթացքում իրականացվել են տարբեր տակտիկական վարժանքներ՝ հրդեհված նավի փրկություն, առևանգված նավի ազատում, կոնկրետ թիրախների ուղղությամբ կրակոցներ, գիշերային ժամերին օդային թիրախների ուղղությամբ կրակոցներ։

Զորավարժությունների նպատակներից էին միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, ծովահենության և ծովային ահաբեկչության դեմ պայքարը, ծովային փրկարարական ոլորտում տեղեկատվության փոխանակումը և օպերատիվ-մարտավարական փորձի փոխանակումը։

 

Պիտակ