Հունվար 23, 2022 12:26 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատոր. ՀԳՀԾ-ից դուրս գալը վերջին 50 տարվա ամենահիմար որոշումն է եղել

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ սենատորը քննադատել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումն ու գործողությունները:

Ըստ Fars News գործակալության, մինչ Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար, ԱՄՆ Սենատում դեմոկրատ ներկայացուցիչ Քրիս Մերֆին  կարծում է, որ ՀԳՀԾ-ն լքելու նախկին նախագահի որոշումը արտաքին քաղաքականության ոլորտում ամենահիմար որոշումն է եղել վերջին 50 տարիների ընթացքում:

Չնայած ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է, որ Իրանը հավատարիմէ եղել իր  միջուկային պարտավորություններին, 2018 թվականի մայիսի 8-ին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միակողմանիորեն դուրս եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված միջազգային  համաձայնագրից, և  առավելագույն ճնշման քաղաքականություն» կիրառեց Իրանի ղեմ:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, Ջո Բայդենի գլխավորությամբ, ընդունեց առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը և հայտարարեց Միացյալ Նահանգներին ՀԳՀԾ վերադարձնելու մտադրության մասին, սակայն մինչ այժմ հրաժարվում է այդ ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio