Հունվար 23, 2022 12:28 Asia/Tehran
  • Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝  ուկրաինական ճգնաժամը քննարկելու նպատակով

ԱՄՆ նախագահը հանդիպել է Ազգային անվտանգության թիմի հետ՝ ուկրաինական ճգնաժամը քննարկելու նպատակով:

Ըստ Ալ Ջազիրա հեռուստաընկերության հաղորդմամբ՝  Սպիտակ տունը հայտարարել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  շաբաթ օրը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հնարավոր ներխուժումն Ուկրաինա և տեղեկացվել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ներկա վիճակի մասին»։

Բայդենը  հանդիպմանը հայտարարել է. «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեպքում, այդ երկրին սպասվում են սարսափելի հետևանքներ»։

Արևմտյան երկրները և Կիևը վերջերս հայտարարություններ են արել Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հերքել էր այդ մեղադրանքները՝ դրանք համարելով լարվածությունը սրելու հնարք և հայտարարել. «Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio