Հունվար 23, 2022 17:28 Asia/Tehran
  • Վենեսուելան Իրանի տեխնիկական աջակցությամբ կրկնապատկել է նավթի արտադրության ծավալը

Ընդդիմանալով Վաշինգտոնի պատժամիջոցներին, Վենեսուելան Իրանի օգնությամբ և տեխնիկական ներկայությամբ կրկնապատկել է նավթի արդյունահանման ծավալը:

Իսլամական El Nuevo Herald պարբերականի փոխանցմամբ՝ Կարակասի նավթի արտադրության  միջին ծավալը դեկտեմբերին կազմել է օրական 900 հազար բարել, իսկ 2022 թվականի  հունվարին կպահպանվի օրական 850 հազար բարելի ծավալը:

Վենեսուելայի պետական ​​նավթընկերության (PDVSA) նախկին գործադիր տնօրեն Խուան Ֆերնանդեսն ասել է.«Իրանական նոսրացնող նյութերի մատակարարումն ուղղակիորեն ազդել է Վենեսուելայի նավթի արտադրության նախագծի առաջխաղացման վրա»:

Վենեսուելայի  ազգային նավթընկերությունն Իրանի գազային կոնդենստաի կայուն մատակարարումն օգտագործում է որպես հնարավորություն Օրինոկոյի նավթային գոտում գերծանր հում նավթի արդյունահանման ծավալը մեծացնելու համար: 

Ֆերնանդեսը նշել է.«Օրինոկոյի գոտում ներկայումս նավթի արտադրությունը գնահատվում է օրական 400-500 հազար բարել, ինչի համար պարտական ենք Իրանի օգնությանը»:

Պիտակ