Էրդողանը ձգտում է 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնել
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է 3+3 ձևաչափով տարածաշրջանային հանդիպում անցկացնել Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ:
Թուրքիայի նախագահի գրասենյանը տարածել է հայտարարություն, որում ասված է.«Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան կշարունակի ջանքերը Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ»։
Էրդողանի խոսքով՝ Անկարան մտադիր է 3+3 ձևաչափով ևս մեկ հանդիպում անցկացնել Թուրքիայում:
Այս ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել էր Մոսկվայում 2021 թ. դեկտեմբերի սկզբին։ Նիստին մասնակցել էին ԻԻՀ, ՌԴ,Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետներ։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել նիստին:
Բանակցություններից հետո Ադրբեջանի փոխարտգործնախարարն ասել է, որ 3+3 ձևաչափով հանդիպումը նվիրված է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներին և այն պետք է անցկացվի տարեկան առնվազն երկու անգամ։