Ներքին ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը ներքին ահաբեկչությունը համարում է լուրջ սպառնալիք Միացյալ Նահանգների համար։
Economist հանդեսի և YouGov հետազոտական կենտրոնի անցկացրած համատեղ սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 65 տոկոսը համոզված է, որ ներքին ահաբեկչությունն անմիջական և լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։
Այս սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 53 տոկոսը աջ ծայրահեղական խմբերին է համարում անմիջական և լուրջ սպառնալիք Միացյալ Նահանգների համար:
Ավելի վաղ, ամերիկացիների մեծամասնությունը հարցման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը փլուզման վտանգի տակ է։
Վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացի ընտրողների մեծամասնությունը մտահոգված է 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում բռնությունների հավանականությամբ:
ԱՄՆ Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման հետևանքները, ինչպես նաև 2021 թվականին երկրում տեղի ունեցած հակառասիստական ցույցերին հաջորդած անկարգությունները մարտահրավեր են դարձել ԱՄՆ ներքին անվտանգության համար։