ՆԱՏՕ-ում Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքն այժմ չի քննարկվում. Շոլց
Հունվար 23, 2022 19:28 Asia/Tehran
ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել չընդլայնումը, սակայն Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքը միությունում ներառված չէ օրակարգում:
Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի Süddeutsche Zeitung թերթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ են արդյոք երաշխիքներ լինել ՆԱՏՕ-ի չընդլայնվելու մասին, նա ասել է. «Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքը ՆԱՏՕ-ում այժմ ընդհանրապես օրակարգում չէ: Ինչի՞ն է ուղղված այդ պահանջը Ռուսաստանի կողմից: Այդպիսի երաշխիք չի կարող լինել»:
news.am