The Wall Street Journal. Իրանն էներգետիկ գերտերություն է
Հունվար 24, 2022 08:18 Asia/Tehran
Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել է, որ Իրանն էներգետիկ գերտերություն է, և ԱՄՆ-ն այլընտրանք չունի, քան համաձայնության գալ Թեհրանի հետ։
Թերթը գրել է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը շրջվել է Սպիտակ տուն դեմ՝ ստիպելով ԱՄՆ-ին համաձայնության գալ Իրանի հետ:
Գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները վերջին ամիսներին բազմիցս խոստովանել են առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը` ասելով, որ մտադիր են Միացյալ Նահանգները վերադարձնել ՀԳՀԾ: Սակայն մինչ այժմ նրանք որևէ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել համաձայնագիր վերադառնալու համար։