Հունվար 24, 2022 15:37 Asia/Tehran
  • Թուրքիան եւ ԱՄՆ-ն առաջիկայում բանակցություններ կանցկացնեն F-35-ի շուրջ

Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ կանցկացնեն F-35 կոր ծանիչների շուրջ հունվարի վերջում փետրվարի սկզբում ԱՄՆ-ում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ուղարկել էր պաշտոնական ծանուցում Թուրքիային F-35 նորագույն կոր ծանիչների մատակարարման ծրագրից Թուրքիային հեռացնելու մասին, երբ Անկարան ձեռք էր բերել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը: ԱՄՆ-ն չեղարկել է F-35-ի մասին համատեղ հուշագիրը, որը ստո րագրվել է Թուրքիայի կողմից 2007 թվականի հունվարին՝ ստո րագրելով այն նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվերգիայի հետ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է նրա երկրին ձեռք բերել F-16 կործանիչները F-35-ի մատակարարման ծրագրից բացառելուց հետո:

«Ինչ վերաբերում է F-35-ին, մենք հարցրել ենք. «Մենք մեր ներդրում ենք ունեցել, ինչպե՞ս պետք է իրականացվի փոխհատուցումը»: Ամերիկյան կողմն ասել է, որ հասկանում է: Հունվարի վերջում-փետրվարի սկզբում հանդիպելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել: Մեր պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ: Թուրքիայի համար նախա տեսված վեց F-35 կոր ծանիչները կանգնած են անգարում: Քննարկվում է դրանց ապագան»,-հաղորդում է Milliyet-ը:

yerevan-times.com/

Պիտակ