Ամերիկացիների երկու երրորդը հաջորդ ընտրություններում չի քվեարկի Բայդենի և Թրամփի օգտին
Սոցհարցման արդյունքների համաձայն, 2024 թվականի նախագահական ընտրություններում ամերիկացիների երկու երրորդը չի քվեարկի Բայդենի և Թրամփի օգտին։
Ըստ Newsweek-ի, Associated Press-ի և Նորք հետազոտական կենտրոնի համատեղ հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 70 տոկոսը դեմ է 2024 թվականի ընտրություններում Բայդենի, իսկ 72 տոկոսը՝ Թրամփի թեկնածությանը:
Հարցումն անցկացվել է հունվարի 13-ից 18-ը՝ ԱՄՆ-ի 1161 քաղաքացիների մասնակցությամբ։
Ջո Բայդենը վերջերս հայտարարեց ԱՄՆ-ի հաջորդ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն Թրամփը դեռ պաշտոնապես չի հաստատել իր թեկնածությունը 2024 թվականի ընտրություններում։
Իսկ Paltico պարբերականի և Morning Consulting Institute-ի համատեղ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 68 տոկոսի համոզմամբ՝ իր երկիրը սխալ ուղու վրա է։
Ավելի վաղ, ԱՄՆ-ի երեք նախկին հայտնի զինվորական գեներալներ մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պատճառով քաղաքացիական պատերազմի վտանգի կապակցությամբ: