Ուլյանով. Պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների վերջնական տեքստի կարևոր մասը մշակվում է
Ռուսաստանի բանակցային թիմի ղեկավարը հայտարարել է պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների վերջնական տեքստի կարեւոր մասի մշակման մասին։
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը երկուշաբթի օրը Թվիթերում գրել է, որ Իրանի և «4+1» խմբի ներկայացուցիչները երկուշաբթի օրը շարունակել են բանակցությունների վերջնական տեքստի կարևոր մասի մշակումը։
Երկուշաբթի օրը Վիեննայում սկսվել է Իրանի, Եվրամիության և «4+1» խմբի պատվիրակությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպումը՝ ճնշող պատժամիջոցները չեղարկելու և տնախատեքստերի մշակման վերաբերյալ:
«Բոլոր կողմերն ընդունել են, որ ԱՄՆ-ն չպետք է կրկին դուսր գա միջուկային գործարքից»,- երկուշաբթի օրը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Բանակցող պատվիրակությունները խոստովանել են, որ առաջընթաց է արձանագրվել պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլում, որը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, և շարունակվում է: