Հունվար 24, 2022 17:52 Asia/Tehran
  • Թուրքիայում էներգետիկ ճգնաժամի հետևանքներն աճում են

Թուրքիայում էներգիայի պակասը դժվարացրել է գործարանների աշխատանքը։

Բուրսա, Քաջաալի և Էսկի Շահիր քաղաքների երեք արդյունաբերական համալիրների պաշտոնյաները հայտարարել են, որ ստիպված են եղել փակել գործարանները՝ էներգիայի սահմանափակ մատակարարումների պատճառով:

Ավելի վաղ, Թուրքիայի էներգետիկ խողովակաշարային ընկերությունը (Botas) հայտարարել էր, որ գազի ներկրման կրճատման պատճառով, ստիպված է եղել տասը օրով նվազեցնել որոշ էլեկտրակայաններին գազի մատակարարումը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Բոթաշ» ընկերությանը խնդրել է 40 տոկոսով կրճատել գազամատակարարումը բարձր սպառման բլոկներին։

Իհարկե, գազի բաշխման խնայողությունները ներկայումս չեն վերաբերում բնակելի տարածքներին, գրասենյակներին և հիմնական վայրերին, այդ թվում՝ հիվանդանոցներին և դպրոցներին:

Թուրքիան էներգետիկայի ապահովման հարցում կախված է Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից։

Պիտակ