ՆԱՏՕ-ն Միջերկրական ծովում զորավարժություն է անցկացնում
Երեքշաբթի օրը Միջերկրական ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՞
Mehr գործակալության հաղորդմամբ՝ վերջին շաբաթներին ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածությունը սրվել է: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ում այդ երկրի դաշնակիցները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի վրա հարձակում նախապատրաստելու մեջ:
Ռուսաստանը հերքել է Արևմուտքի պնդումները և ԱՄՆ-ին ու նրա եվրոպացի դաշնակիցներին մեղադրել լարվածությունը միտումնավոր սրելու մեջ:
Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի «Neptune Strike 22» զորավարժությունները կշարունակվեն մինչև փետրվարի 4-ը։
Դաշինիքի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմածովային աջակցության ուժերի և ԱՄՆ վեցերորդ նավատորմի վերահսկողության տակ գտնվող ռազմանավերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը հայտարարել է Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի ամրապնդման մասին։
Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի 200 միլիոն դոլար ռազմական օգնության շրջանակում, ԱՄՆ-ից ստացել է զենքի երկրորդ խմբաքանակը: