Հունվար 25, 2022 08:36 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Դոնբասում ուկրաինական զորքերի տեղակայման մասին

Ռուսաստանի նախագահի խոսնակը նախազգուշացրել է արևելյան Դոնբասի տարածքում ուկրաինական մեծ թվով զինուժի տեղակայման մասին։

Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի  տեղակայումը Դոնբասի արևելյան շրջանում վկայում է այն մասին, որ Կիևը պատրաստվում է հարձակման։

Պեսկովը նաև զգուշացրել է, որ Դոնբասի տարածաշրջանում Ուկրաինայի կողմից սադրանքի ռիսկն այժմ շատ մեծ է և նույնիսկ ավելի բարձր, քան նախկինում։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամների կողմից Ուկրաինային զենքի տրամադրումն ավելի է մեծացնում Կիևի պատրաստակամությունը՝ հարձակում սկսել Դոնբասի շրջանի դեմ:

Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայի շուրջ զարգացումների վերաբերյալ Արևմուտքի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Դոնբասի շրջանը գտնվում է Ուկրաինայի արևելքում: Բնակչության մեծամասնությունը ռուսներ են:  2014 թվականից այս շրջանի ռուսները հիմնել են երկու ինքնահռչակ հանրապետություններ Դոնեցկը և Լուգանսկը և ձևավորել Ուկրաինայի կառավարությունից անկախ տեղական ինքնակառավարման մարմիններ։

Պիտակ