Հունվար 25, 2022 18:02 Asia/Tehran
  • Ռուսաստանը Նավալնիին և նրա դաշնակիցներին ահաբեկիչներ է անվանել

Ռուսաստանի ֆինասական մոնիտորինգի դաշնային գործակալությունը՝ «Ռոսֆինմոնիտորինգը», ընդդիամդիր, 45-ամյա Ալեքսեյ Նավալնիին ու նրա դաշնակիցներին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում:

Ինչպես հաղորդում է  Սպուտնիկ  լրատվական գործակալությունը՝ Նավալնիից զատ այդ ցանկում են հայտնվել նրա չորս դաշնակիցները։

«Ռոսֆինմոնիտորինգը» պարբերաբար կազմում է ահաբեկչական և ծայրահեղական ակտիվություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ցանկը:

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարի 17-ին՝ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալիս։

Նավալնիի ձերբակալությունը նոր հարթակ դարձավ արևմտյան հակառուսական արշավի ընդլայնման համար։

ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները պնդում են, որ Մոսկվան  «Նովիչուկ» թունավոր գազով թունավորել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին,ինչը խստիվ հերքվել է Ռուսաստանի կողմից:

Մոսկվայի դատարանը Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման՝պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար: