Հունվար 25, 2022 18:03 Asia/Tehran
  •   Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան կօգնի բացառել բախումները. Բորդյուժա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանզատման ու սահմանագծման գործընթացը կբացառեր զինված բախումները։

Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Այն հարցին, թե որ դեպքում Հայաստանը կարող է ակնկալել ՀԱՊԿ-ի նույն օպերատիվ միջամտությունը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպիսին տեղի է ունեցել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, Բորդյուժան պատասխանել է հետեւյալ կերպ:

«Ես կխոսեի ճանաչված սահմանների կայացման գործում Հայաստանին, Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Իսկ դա նշանակում է համատեղ խմբերի ստեղծում, դա նշանակում է նյութեր ստանալ արխիվներից, այդ թվում՝ Ռուսաստանից, տարբեր տարիների քարտեզներից։ Պետք է դուրս գալ սահմանների փոխադարձ ընդունելի լուծումների»։

Նրա խոսքով՝ սահմանի դելիմիտացիան անմիջապես կբացառեր զինված հակամարտությունների եւ փոխհրաձգությունների հետ կապված հարցերը։

verelq.am