Հունվար 25, 2022 19:39 Asia/Tehran
  • Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին։

Հանդիպումը կայացել է Չանկայա նստավայրում։

Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Այսօր Hüriyyet-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումներին, հաղորդել էր, որ Անկարան մտադիր է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ:

Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 2 երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։

armeniasputnik.am

Պիտակ