Հունվար 26, 2022 13:37 Asia/Tehran
  • Ռուսական ընկերությունները 14 հայտ են ուղարկել Լեռնային Ղարաբաղում նախագծերի իրականացման համար. Բաքվում ՌԴ դեսպան

Ռուսական ընկերությունները 14 հայտ են ուղարկել Լեռնային Ղարաբաղում նախագծերի իրականացման համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

«Ռուսական ընկերությունները 14 հայտ են ներկայացրել Ղարաբաղում նախագծերի կոնկրետ առաջարկներով, որոնց մեծ մասը պայմանագրային նախագծեր են, բայց կան նաև ներդրումային ծրագրեր արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

tert.am

Պիտակ