Հունվար 26, 2022 16:03 Asia/Tehran
  • Կանադայում կրկին հայտնաբերվել է 93 գերեզման, բնիկները արդարություն են պահանջում

Կանադա Բրիտանական Կոլումբիա նահանգում նախկին գիշերօթիկ դպրոցում 93 անհայտ գերեզմաններ հայտնաբերելուց հետո, երկրի բնիկները արդարություն հաստատելու կոչ են արել:

Երեքշաբթի օրը, Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի բնիկների առաջնորդները հայտարարել են, որ նախկինում նույնպես մի գիշերօթիկի շենքի մոտ հայտնաբերվել է 93 գերեզման։ 

2021 թ. մայիսին կանադացի բնիկ երեխաների գիշերօթիկ դպրոցների շենքերում հայտնաբերվել են հարյուրավոր զանգվածային գերեզմաններ:

Բացահայտված այս զանգվածային գերեզմաններից հետո քաղաքացիները պահանջում են արդարություն հաստատել և հրապարակել 1883 թ.-ից մինչև 1996 թվականներին Կանադայի սպիտակմորթ համայնքներում մոտ 150 հազար բնիկ երեխաների պարտադիր ինտեգրման մասին  պաշտոնական փաստաթղթերը: