Հունվար 26, 2022 17:47 Asia/Tehran
  • Ամերիկացիների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​և Հանրապետական ​​կուսակցություններին

Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ամերիկացիների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​և Հանրապետական ​​կուսակցություններին։

Ամերիկյան  NBC News հեռուստաընկերության անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են երեքշաբթի օրը, ամերիկացիների միայն մեկ երրորդն է դրական վերաբերվում Դեմոկրատական ​​և  Հանրապետական երկու կուսակցություններին:

Ըստ սոցհարցման արդյունքների՝ ամերիկացիների  48 տոկոսը բացասաբար է վերաբերվում նախագահ Ջո Բայդենին, իսկ 39 տոկոսը դրական։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 51 տոկոսը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ 37 տոկոսը դրական։

Ամերիկացիների միայն 27 տոկոսն  է ցանկանում, որպեսզի Թրամփն իր թեկնածությունն առաջադրի ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում:

Պիտակ