Հունվար 26, 2022 17:56 Asia/Tehran
  • «Հայկական հիմնադրամների միության» նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

Էրդողանն ընդունել է «Հայկական հիմնադրամների միության» նախագահ Պետրոս Շիրինօղլուին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել Չանքայա նախագահական պալատում, մամուլի համար փակ ռեժիմով։

Hürriyet-ի հետ զրույցում Շիրինօղլուն նշել է, որ իրենք պարբերաբար հանդիպում են Էրդողանի հետ, և սա  սովորական քաղաքավարական այց է եղել։

Շիրինօղլուն ասել է. «Մեր նախագահը կատարում է մեր պահանջները։ Այս հանդիպումը նույնպես անցավ անկեղծ մթնոլորտում»։

Շիրինօղլուն թուրքական «Akşam» թերթին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել այդ հանդիպման մասին։ «Մեր հանդիպումը եղել է այն հանդիպումներից մեկը, որն ամեն տարի ունենում ենք մեր նախագահի հետ։ Մամուլը գրում է, թե ինչ-որ խնդիր կա, որ հանդիպում եք մեր նախագահի հետ։ Բայց մեր նախագահը մեզ համար երբևէ դժվարություններ չի առաջացրել: Իր հետ ունեցած մեր հարաբերությունները ծայրաստիճան դրական և անկեղծ են։ Կարող եմ ասել, որ այն մտերմիկ բնույթի հերթական այցելություն էր։ Նստեցինք, մոտ 45 րոպե զրուցեցինք, կարոտներս առանք»։ Շիրինօղլուի խոսքով՝ հանդիպման օրակարգում չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։

Պիտակ