Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ
Վարչապետի գրասենյակում և նստավայրում կարանտինի պայմաններում կազմակերպված երեկույթների հետ կապված սկանդալից հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Reuters-ի փոխանցմամբ; չորեքշաբթի օրը կայացած խորհրդարանի նիստում, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քեյր Սթարմերը Ջոնսոնին մեղադրել է կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին հավաքույթ անցկացնելու վերաբերյալ իր փաստարկները փոխելու մեջ:
Ջոնսոնը նաև մեղադրվում է կառավարությանը մոլորության մեջ է գցելու մեջ, ինչի պատճառով պետք է հեռանա կառավարության ղեկավարի պաշտոնից:
Պատասխանելով իր հրաժարականի մասին պահանջին, Ջոնսոնն ասել է, որ նման մտադրություն չունի, հավելելով. «Մենք բարդ որոշում ենք կայացրել»:
Բորիս Ջոնսոնը փորձում է ամրապնդել իր իշխանությունը՝ հետաքննություն սկսելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանված կարանտինի ժամանակ հավաքույթի մասնակցելու և իր կուսակցության ներսում ռասայական խտրականության հարցերով:
Որպես արդարացում Ջոնսոնը տարբեր փաստարկներ է ներկայացրել: Նա հայտարարել է, որ որևէ օրենք չի խախտվել, իսկ ավելի ուշ, բրիտանացիներից ներողություն է խնդրել՝ վերոնշյալ հավաքույթի վերաբերյալ սխալ տեղեկատվություն տրամադրելու համար: