Հունվար 27, 2022 16:41 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգներում  քաղաքացիների կեսը կանխատեսում է գների կտրուկ աճ

Gallup ինստիտուտի անցկացրած սոցհարման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների կեսը կանխատեսում է գների կտրուկ աճ:

«Հիլլ» կայքի փոխանցմամբ՝  Gallup  ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝  հարցվածների 79 տոկոսն ասել է՝ ակնկալում է, որ գնաճը փոքր-ինչ կբարձրանա ԱՄՆ-ում, իսկ 50 տոկոսը կանխատեսել է գների կտրուկ աճ:

 Gallup  ինստիտուտն իր զեկույցում նշել է.«Այս 50 և 79 տոկոսանոց  ցուցանիշը ամենաբարձր ցուցանիշն է 2001 թվականից ի վեր»:

2007-ից 2020 թվականներին անցկացված հարցման ժամանակ ԱՄՆ-ի յուրաքանչյուր 10 քաղաքացուց 6-ը կարծում էր, որ այդ երկրում գները կաճեն:

Վերջին 30-40 տարում Միացյալ Նահանգներում գնաճը հասել է իր գագաթնակետին, և  կենսական ծախսերը կտրուկ աճել են: