Հունվար 27, 2022 16:54 Asia/Tehran
  • Լավրովը պատասխանել է ռուսական առաջարկներին ԱՄՆ-ի մերժմանը

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին Ամերիկայի Միացյալ Նահանգների պատասխանի բովանդակությունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա հանրությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է «1լուրեր»-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի արձագանքում կան տարրեր, որոնք թույլ են տալիս լուրջ խոսակցություն ակնկալել միայն երկրորդական թեմաներով։

«Գլխավոր հարցի վերաբերյալ այս փաստաթղթում դրական արձագանք չկա։ Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման և հшրվшծшյին uպшռшզինnւթյnւնների տեղակայման անթույլատրելիության մասին, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:

ԱՄՆ-ը կրկին մերժել է ՆԱՏՕ-ն չընդլայնելու Ռուսաստանի պահանջները. «ՆԱՏՕ-ի դուռը (դաշինքին միանալ ցանկացողների համար) բաց է և բաց է մնալու»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվան ստացել է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ ՆԱՏՕ-ի պատասխանը անվտшնգության երաշխիքների շուրջ իրենց առաջարկների վերաբերյալ:

Նշենք , որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր Պետդումայում հայտարարել էր , որ Մոսկվան թույլ չի տա քննարկումներում «թաթшխել» անվտшնգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները:

«Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկի»,- նշել էր Լավրովը:

Պիտակ