Բաքուն պայման է ներկայացրել՝ աշխարհի գավաթի խաղերին հայ ըմբիշների ներկայության համար
Բաքուն պայման է ներկայացրել՝ աշխարհի գավաթի խաղերին հայ ըմբիշների ներկայության համար:
Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ երկիրը պատրաստ է հյուրընկալել հայ ըմբիշներին Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, պայմանով, որ նրանք անօրինական ճանապարհով չեն այցելել ԼՂ:
Ըմբշամարտի 2022թ. աշխարհի գավաթի առաջնությունը կանցկացվի Բաքվում՝ նոյեմբերի 5-ից 6-ը։
Վերջին անգամ Հայաստանի հավաքականն ըմբշամարտի համաշխարհային գավաթի մրցություններին մասնակցել է 2013թ.:
Հավաքականն աշխարհի գավաթին մասնակցելու փոքր շանսեր ունի, սակայն հավաքականի որոշ մարզիկներ կարող են ներառվել համաշխարհային հավաքականի կազմում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության մասին փաստաթղթի ստորագրմամբ։
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո նույնպես երկու երկրների սահմաններին գրանցվել են բախումներ: