Հունվար 28, 2022 16:54 Asia/Tehran

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր վերջին զեկույցում ընդգծել է, որ սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի կողմից Սաադայի բանտի վրա հարձակումն իրականացվել է ամերիկյան զենքով :

Անցյալ ուրբաթ օրը Սաադայի նահանգում գտնվող բանտի դեմ իրականացված ռմբակոծությունը դարձավ Եմենում Սաուդյան կոալիցիայի ամենամահաբեր հարձակումներից մեկը, որի հետևանքով ըստ վերջին տվյալների՝ զոհվեց 91 մարդ, ևս 236-ը վիրավորվեցին:

Ըստ Fars News գործակալության, Amnesty International-ը հինգշաբթի օրը մի զեկույցում անդրադարձել է Եմենի Սաադա քաղաքում Սաուդյան Արաբիա-Էմիրություններ-ԱՄՆ ագրեսիվ կոալիցիայի վերջին հանցագործություններին:

Amnesty International-ը իր զեկույցում նշել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադա բանտի վրա ավիահարվածի ժամանակ օգտագործել է ԱՄՆ արտադրության կառավարվող փամփուշտներ:

Amnesty International-ի տվյալներով՝ այս փամփուշտներն առաջնորդվում են լազերային ճառագայթներով և արտադրված են ամերիկյան Raytheon  ընկերության կողմից։

Պիտակ