Հունվար 29, 2022 10:43 Asia/Tehran
  • Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա զինուժ գործուղելու մասին

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում այդ երկիրը զինուժ կտեղակայի Արևելյան Եվրոպայում:

Hill-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը Էնդրյուս ռազմաբազա մուտք գործելիս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինուժ կտեղակայի Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինային օգնելու համար։ Նա հավելել է, որ զորքերի թիվը մեծ չի լինի:

Հատկանշական է, որ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մի քանի օր առաջ ասել է, որ մոտ 8500 ամերիկացի զինվորականներ գտնվում են պատրաստ վիճակում՝ անհրաժեշտության դեպքում Եվրոպայում տեղակայվելու համար

Մոտ երկու ամիս առաջ ամերիկյան լրատվամիջոցները, անդրադառնալով ուկրաինական սահմանին 100.000 ռուս զինվորականների տեղակայմանը, անդրադարձան  Ուկրաինա ռուսական ներխուժման հավանականությանը, նպաստելով Արևելյան Եվրոպայում լարվածության սրմանը: