Հունվար 29, 2022 12:15 Asia/Tehran
  • Բաքվի նոր քայլը՝ իսլամական մզկիթների ու աղոթատեղիների վերաբերյալ

Ադրբեջանում իսլամական մզկիթների և աղոթատեղիների ղեկավարների նշանակման իրավասությունը «Կովկասի մահմեդականների վարչակազմից» փոխանցվել է «Կրոնական հարցերի պետական ​​կոմիտեին»:

Ադրբեջանի  «Կրոնական դավանանքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագծի համաձայն՝ այսուհետ այս գործառույթը կիրականացվի գործադիր իշխանության վերահսկողությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի  Ազգային ժողովը վերջնականապես հաստատել էր երեխաների կրոնական կրթությունն արգելող օրենքը։

Օրենքի համաձայն՝  ընտանիքների կողմից երեխաների կրոնական դաստիարակությունն արգելվում է, իսկ կրոնական արարողությունների լուսաբանումը հետաձգվել է՝ կառավարության կողմից նշանակված անձանցից թույլտվություն ստանալու համար։