Հանրապետականների հակաիրանական նամակը Բայդենին՝ նավթային էմբարգոն խստացնելու համար
Հանրապետական սենատորները նամակ են հղել ԱՄՆ նախագահին, նրան կոչ անելով գործադրել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նավթի վաճառքի էմբարգոն և խստացնել պատժամիջոցները իրանական նավթը գնողների նկատմամբ:
Հանրապետական սենատոր և ՀԳՀԾ-ի քննադատներից Թոմ Քոթոնը և 9 այլ ծայրահեղական հանրապետական սենատորներ, մի նամակ հղելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, քննադատել են իրանական նավթի արտահանման ծավալների աճը, և նրանից պահանջել պատժամիջոցներ կիրառել նավթատար նավերի և իրանական նավթը գնողների դեմ:
Սենատորները, որ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՀԳՀԾ-ն ոչնչացնելու համար Իրանի դեմ մեղադրանքներ էին հնչեցնում, նամակում նշել են.«Յուրաքանչյուր օրվա ուշացումն Իրանին ավելի շատ ժամանակ է տալիս միջուկային զենք ստեղծելու համար»:
Հատկանշական է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի, «4+1» խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Ռուսաստան և Չինաստան) պատվիրակությունների և ԵՄ համակարգողի միջև ընթանում է պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների 8-րդ փուլը: