Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ամերիկացիները ներխուժել են խանութներ
Հունվար 29, 2022 17:23 Asia/Tehran
Ձմեռային փոթորկի կանխատեսման պատճառով, ԱՄՆ մի քանի նահանգներում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ամերիկացիները գրոհել են մթերային խանութները։
Նյուզվիք կայքի հաղորդման համաձայն, ձմեռային փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ նահանգների ուղղությամբ (Նոր Անգլիայի և Հարավային Ամերիկայի): Օդանավակայաններում մեծ թվով թռիչքներ դադարեցվել են, իսկ մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել:
Պետական պաշտոնյաները նախապատրաստվում են բքին, ձյան առատ տեղումներին, էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների և կայծակին:

Ավելի վաղ խանութներում մթերքի պակաս էր գրանցվել՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով: