Ապրիլ 26, 2022 19:43 Asia/Tehran
  • Պուտինը ՀԱՊԿ-ի շրջանակում իրավական օգնության օրինագիծ է ներկայացրել Պետդումա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագրի նախագիծը։

Փաստաթուղթը նախատեսում է իրավասության հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության մեխանիզմների ստեղծում և իրավական օգնության տրամադրում, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ երկրներում արագ արձագանքման հավաքական ուժերի ժամանակավոր տեղակայման հետ կապված գործերով։

Համաձայնագիրը նախատեսում է կողմերից մեկի կատարած հանցագործությունների օպերատիվ հետաքննություն։

Այն գործում է թե՛ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի անդամների նկատմամբ, և թե՛ նրանց կողմից իրականացվող հանցագործությունների դեպքում։

ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

armeniasputnik.am

Պիտակ