Մայիս 07, 2022 11:36 Asia/Tehran

Օհայոյի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը հերթական կոպիտ սխալն է թույլ տվել, ասելով, որ իր պաշտոնավարման ընթացքում 50 անգամ այցելել է Իրան։

Ըստ Fars News գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը,  ում ելույթներում հնչած սխալները մշտապես դառնում են սոցցանցերի օգտատերերի ծաղրի առարկա, վերջերս ավելի շատ է նման սխալներ թույլ տալիս:

The Washington Times-ն ուրբաթ հաղորդել է, որ  Օհայո նահանգի Համիլթոն քաղաքում գտնվող United Performance Metals գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Բայդենը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում 50 անգամ մեկնել է Իրան, Իրաք և Աֆղանստան:

Նախքան Բայդենի նախագահ ընտրվելը, հանրապետականները բազմիցս բարձրաձայնել են նրա մոտ դեմենցիայի առկայության հավանականության մասին: