Ստեղծվել է Թուրքական պետությունների օմբուդսմենների ասոցիացիա
Մայիս 15, 2022 20:46 Asia/Tehran
Ստեղծվել է Թուրքական պետությունների օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ասոցիացիա։
Օմբուդսմենի գրասենյակից Armenia.Az-ին հայտնել են, որ Մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Թուրքական պետությունների օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ասոցիացիայի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի օմբուդսմենները և իրավապաշտպան ազգային կառույցների ղեկավարները։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բուրսա քաղաքում, որը հռչակվել է «Թյուրքական աշխարհի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք»:
ARMENIA.AZ