Մայիս 16, 2022 09:17 Asia/Tehran
  • Շվեդիան պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին

Շվեդիայի իշխող կուսակցության ղեկավարությունը հերթական նիստում որոշում է կայացրել, որ կուսակցությունը կնպաստի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտի ներկայացմանը, ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունը երկար ժամանակ դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն փոխել է իր դիրքորոշումը՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետ, փոխանցում է Euronews-ը:

«Այսպիսով, սոցիալ դեմոկրատները կձգտեն հասնել նրան, որ Շվեդիան հայտարարի երկրի տարածքում միջուկային զենքի եւ մշտական բազաների տեղակայման շուրջ վերապահումների մասին, եթե ՆԱՏՕ-ն ընդունի հայտը»,- ասվում է հայտարարության մեջ:

news.am