Մայիս 16, 2022 10:08 Asia/Tehran
  • Գիտնականները պարզել են, թե ինչպես են Երկրի վրա ի հայտ եկել առաջին ֆերմերները

Գիտնականները մեծ հետազոտություն են իրականացրել, որի համար նյութ է ծառայել հանածո ԴՆԹ-ն։ Նպատակն էր պարզել, թե երբ եւ ինչպես են Երկիր մոլորակի տարբեր տեղերում մարդիկ սկսել անցնել նստակեցության։ Պարզվել է, որ ամենաառաջին ցեղերը, որոնք սկսել են զբաղվել երկրագործությամբ, առաջ են եկել մոտ 13 հազար տարի առաջ, գրել է Planet Today-ը։

«Իրականացված ժողովրդագրական մոդելավորման շնորհիվ մեզ հաջողվել է էապես ընդլայնել մեր գիտելիքները հնագույն երկրագործների եւ այլ ցեղերի հետ նրանց շփումների մասին»,- ասել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Լորան էսկոֆիեն։

Երկրագործությունն առաջ է եկել Արեւելյան Ասիայի տարածքում եւ աստիճանաբար տարածվել ամբողջ աշխարհում։ Գենետիկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջին ցեղերն առաջ են եկել որսորդների եւ կեր հավաքողների տարբեր խմբերից։  Խմբերից մեկը տեղական էր, մյուսները՝ եկվոր Եվրասիայի տարբեր մասերից։

Հենց նրանց գալուց հետո է արեւելաասիական ցեղերի հետ խառնվելը հանգեցրել մարդկային քաղաքակրթության առաջացմանը։ Ցեղերն անցել են նստակեցության, սկսել հող մշակել եւ աճեցնել այն, ինչը պետք էր ուտելու համար։

Գիտնականները ցանկանում են շարունակել հետազոտությունները՝ պարզելու համար, թե ինչ ճանապարհներով է իրականացել միգրացիան Եվրոպայում։ Նստակյաց ցեղերը տեղից տեղ են տեղափոխվել՝ ավելի բերրի հողեր գտնելու հույսով եւ աստիճանաբար բնակեցրել են ողջ Հին աշխարհը։

news.am

Պիտակ