Մայիս 16, 2022 11:48 Asia/Tehran
  • Բաքուն մեղադրել է Երևանին. Փաշինյանն ազնիվ չէ

ԱՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը կասկածի տակ է դրել Հայաստանի անկեղծությունը պայմանավորվածությունների կատարման հարցում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլահ Վան կիրակի օրը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի անհիմն արտահայտությունները Ադրբեջանի հասցեին, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ անիրատեսական պնդումները, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը բոլորովին ազնիվ չէ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում։

Աբդուլլահ Վանն անդրադարձել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից ստեղծված ականապատ քարտեզների առաքմանը, հավելելով, որ այդ քարտեզների առաքումը մարդասիրական գործողություն չէ, այլ խնդիր, որը Երևանը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրի շրջանակներում։ 

Աբդուլլահ վանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների միջև տեղի ունեցած ռազմական բախումներին և ասել, որ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանում զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

ԱՀ ԱԳՆ խոսնակը Երևանի քննադատության առնչությամբ Բաքվին հայ ռազմագերիներին  հետ հանձնելու հրաժարվելու համար, շեշտել է, որ Ադրբեջանի Հանրապետության կարծիքով՝ այդ գերիները դիվերսանտներ են, որոնք ուղարկվել են պատերազմի ավարտից հետո։ 

Այս արտահայտությունները հնչում են այն ժամանակ, երբ երկու երկրները ներկայացուցիչներ են առաջադրել Երևան-Բաքու հարաբերությունները կարգավորելու համար, իսկ հատուկ բանագնացները մի քանի անգամ հանդիպել են:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ