Մայիս 17, 2022 09:05 Asia/Tehran
  • Ռյաբկով. Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներն ԱՄՆ-ի համաշխարհային  ծրագրի մաս են կազմում

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է. «Ուկրաինայում Վաշինգտոնի կենսաբանական գործունեությունն աննախադեպ չէ և կազմում է այդ երկրի համաշխարհային կենսաբանական սպառազինության ծրագրի մի մասը»։

Երկուշաբթի օրը, Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լ;աբորատորիաների  գործունեության թեմայով ՌԴ խորհրդի հանձնաժողովի նիստում, Սերգեյ Ռյաբկովն ասել է. «Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից իրականացվող կենսաբանական փորձարկումները  նորություն չեն և  իրականացվել են տարիներ շարունակ»:

Նա հավելել է.«Ուկրաինայում իրականացվող կենսաբանական փորձարկումները Վաշինգտոնի համաշխարհային  ծրագրի մաս են կազմում, որի նպտական է մշակել կենսաբանական պատերազմի ծրագրեր»: