Մայիս 17, 2022 11:57 Asia/Tehran
  • Ուկրաինական ուժերը դուրս են եկել Մարիուպոլի պողպատի գործարանից

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդագրություն տարածելով, հաստատել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանում տեղակայված ուկրաինական զորքերը 82-օրյա դիմադրությունից հետո դուրս են եկել գործարանից։

«Մարիուպոլի կայազորն ավարտել է իր առաքելությունը: Ուկրաինայի բարձրագույն ռազմական հրամանատարությունը հրամայել է Ազոֆեստալում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարներին փրկել զինվորների կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Russia Today-ը։

Թեև ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինացի զինվորները հանձնվել են, սակայն ուկրաինացի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում չեն օգտագործել հանձնվել բառը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին ևս իր ամենօրյա ելույթում հաստատել է ուկրաինական զորքերի դուրսբերումը այդ գործարանից։

Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ 260 ուկրաինացի զինվորականներ դուրս են եկել գործարանից, սակայն ռուսական աղբյուրների գնահատմամբ, մոտ 2200 մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ, կային այդ գործարանի նկուղներում: