Մայիս 17, 2022 12:31 Asia/Tehran

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և Տաջիկստանի պաշտպանության նախարարի ներկայությամբ բացվել է «Ababil-2» իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը։

Ըստ ԶՈՒ ԳՇ հասարակայնության հետ կապերի, Իրանի և Տաջիկստանի միջև համատեղ պաշտպանական և ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիր Ալի Միրզայի և այդ երկրի մի խումբ բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ, Դուշանբեում իր աշխատանքն է սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրության իրանական գործարանը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Տաջիկստանում «Ababil-2» գործարանի բացումը շրջադարձային է համարել երկու երկրների ռազմական համագործակցության ոլորտում, հավելելով, որ ապագայում ռազմական-պաշտպանական բոլոր ասպեկտներում Իրան-Տաջիկստան համագործակցությունն ընդլայնվելու է: