Մայիս 17, 2022 18:05 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսում «նեքբաթի օրը» ճանաչելու նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսի մուսուլման և պաղեստինցի անդամ Ռաշիդա Թալիբը ներկայացրել է «եքբաթի օրը» պաշտոնապես ճանաչելու ծրագիր։

Պաղեստինի վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալներով՝ 1948 թվականի մայիսին պաղեստինցիների համար «Նեքբաթիի օրը» Պաղեստինի պատմական տարածքի ավելի քան երեք քառորդի օկուպացման, 531 պաղեստինցիների նահատակության և դեպի հարևան երկրներ՝ Հորդանան, Սիրիա, Լիբանան և արտասահմանյան մի շարք այլ երկրներ Պաղեստինի բնակչության շուրջ 85 տոկոսի արտաքսման և անօթևանի կարգավիճակում հայտնվելու օրն է:

Twitter-ում արած գրառման մեջ Ռաշիդա Թալիբը հայտարարել է «Նեքբաթի օրվա» նախագծի մասին, հայտարարելով, որ մի շարք ամերիկացի օրենսդիրներ միացել են ծրագրին:

Ծագումով պաղեստինցի ԱՄՆ կոնգրեսականի թվիթում ասված է.«Այսօր ես ներկայացրել եմ նախագիծ՝ Նեքբաթի օրը ճանաչելու մասին: Դա այն օրն է, երբ ավերվեցին պաղեստինյան 400 քաղաքներ և գյուղեր, ավելի քան 700 հազար պաղեստինցիներ տարհանվեցին իրենց տներից»: