Պուտինն առաջիկայում Թուրքիա չի մեկնի. Պեսկովը հերքում է լուրը
Մայիս 17, 2022 19:17 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում հայտարարել է, որ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը Թուրքիա չի այցելի։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես նման տեղեկություն չունեմ։ Որքան ես գիտեմ, առաջիկա օրերին նման այց չի ծրագրվում»,- ասել է նա։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե Անկարան սպասում է ՌԴ նախագահի այցին։
armeniasputnik.am