Մայիս 17, 2022 19:29 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առկա ձևաչափով եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար: Առաջնորդները մշտական կապի մեջ են: Մենք չենք բացառում, եթե նման անհրաժեշտություն առաջանա, դեմ առ դեմ հանդիպման կազմակերպում»,- ասել է նա։

Ռուդենկոն հիշեցրել է, որ մայիսի 12-ին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը։

tert.am