Մայիս 17, 2022 19:35 Asia/Tehran
  • Տնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանություն», գրում է ՏԱՍՍ-ը։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելով, Եվրոպան կկորցնի նաև տնտեսական ակտիվությունը մեծացնելու հնարավորությունը։ Նման տնտեսական հրադատությունը (ինկվիզիցիայի դատավճռի արձակումը և իրականացումը, գլխավորապես, դատապարտյալների հրապարակային ողջակիզումը խարույկի վրա- Խմբ.), ինքնասպանությունը, իհարկե, եվրոպական երկրների ներքին գործն է»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով նավթարդյունաբերության զարգացմանը նվիրված հանդիպմանը։

«Ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելը նշանակում է, որ Եվրոպան համակարգված, երկարաժամկետ հեռանկարում, դառնում է էներգառեսուրսների ամենաբարձր արժեք ունեցող տարածաշրջանն աշխարհում: Սա կարող է լրջորեն խաթարել եվրոպական արդյունաբերության մի զգալի մասի մրցունակությունը»,- կանխատեսել է ՌԴ ղեկավարը։

Սա կարող է լրջորեն խաթարել եվրոպական արդյունաբերության մի զգալի մասի մրցունակությունը, որը ամենալուրջ կերպով կորցնում է մրցակցությունը աշխարհի այլ տարածաշրջանների ընկերություններին, իսկ որոշ փորձագետների կարծիքով՝ անդառնալիորեն։

Այս բոլոր գործընթացներն այսուհետ միայն կարագանան, վստահ է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև ասել է, որ Եվրոպան խնդիր է դնում հրաժարվել ռուսական էներգակիրներից՝ անտեսելով իր տնտեսությանը հասցված վնասը։

«Եվրոպացիները բացահայտ խոստովանում են, որ դեռ չեն կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից, առավել ևս ակնհայտ է, որ ԵՄ որոշ երկրներ, որոնց էներգետիկ հաշվեկշռում հատկապես մեծ է ռուսական ածխաջրածինների մասնաբաժինը, երկար ժամանակ չեն կարողանա հրաժարվել մեր նավթից: Սակայն նրանք նման խնդիր են դրել, մենք դա տեսնում ենք, նրանք դա դնում են՝ ուշադրություն չդարձնելով այն վնասներին, որոնք արդեն հասցրել են իրենց իսկ տնտեսությանը»,- ասել է նա։

tert.am

 

Պիտակ