Ռուսաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայից ահաբեկիչներ է ուղարկում Ուկրաինա
Մայիս 18, 2022 08:46 Asia/Tehran
ՌԴ հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայում ահաբեկիչների է հավաքագրում՝ Ուկրաինա ուղարկելու համար:
Նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավաքագրում է ահաբեկիչներին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի անդամներին՝ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։
Ըստ այս հայտարարության՝ ԱՄՆ-ի կողմնակից աշխարհազորայինները վերապատրաստվում են Սիրիայում տեղակայված Ալ-Թանֆ բազայում։
Ռուսաստանի հետախուզության նախարարությունը հայտնել է, որ բազայում վերապատրաստվում են ԻԼԻՊ-ի ավելի քան 500 անդամ և մի խումբ այլ ահաբեկիչներ:
Մոսկվան հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումների առաքելությունը սկզբում եղել է Սիրիայում ռուսական զորամասերի դեմ դիվերսիոն գործողություններ իրականացնելն, իսկ այժմ նրանք ուղարկվում են Ուկրաինա։