Մայիս 18, 2022 13:19 Asia/Tehran
  • BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին հանդիպում կանցկացնեն առցանց ձեւաչափով

BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 18-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին վիրտուալ ձեւաչափով»,- ասել Է նա: Դիվանագետը նշել Է, ր հանդիպումը տեղի կունենա ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Իի նախագահությամբ: Ռուսաստանը միջոցառմանը կներկայացնի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Պիտակ