ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Հակաիրանական պատժամիջոցները մարդու իրավունքների խախտում են
Նշելով, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ասել է.«Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը մարդու իրավունքների խախտում է»:
Թեհրանում գտնվող ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ելենա Դոհանը, մամուլի ասուլիսում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանած բոլոր երկրներին, հատկապես ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել սննդի, դեղորայքի, ջրի ու առողջապահության ոլորտներում Իրանի ժողովրդի դեմ սահմանած պատժամիջոցները:
Դոհանը հավելել է.«ԱՄՆ-ի կառավարությունը պետք է ազատի Իրանի Կենտրոնական բանկի բոլոր արգելափակված ակտիվները: Ես բոլոր բանկերին և մասնավոր ընկերություններին կոչ եմ անում հանուն մարդու իրավունքների, չհետևել այդ պատժամիջոցներին»։
Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական պատժամիջոցները դարձել են գործիք բռնատեր երկրների ձեռքում՝ համաշխարհային ասպարեզում անկախ երկրներին ճնշման տակ դնելու համար: 1990-ական թվականներից ի վեր, ԱՄՆ-ն, Եվրամիությունը և այլ զարգացած տնտեսության տեր երկրները հարյուրավոր անգամ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել այդ երկրների դեմ: