Մայիս 18, 2022 18:55 Asia/Tehran
  • Էրդողանը ՆԱՏՕ-ից պահանջում է հարգել Թուրքիայի ազգային շահերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ այսօր կայցած հանդիպմանը, կրկին անդրադառնլով Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցելու հարցին, ասել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է հարգել Թուրքիայի ազգային шնվտшնգnւթյшն պահանջները։

Նշելով, որ ռուս-ուկրաինական պատերшզմի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնել իր արևելյան թևը, Էրդողանն ասել է․ — «Մեր երկիրը միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների հետ կшպվшծ ակնկալել Թուրքիայի աջակցությունը և միևնույն ժամանակ օգնել шհшբեկիչներին, դա նվազգույնը անհետևողականության ցուցանիշ է»։

Նա ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաքելություններում ամենամեծ ներդրումը ունեցող երկրներից է, բայց, նրա խոսքով, «դա չի նշանակում, որ մենք պետք է առանց առարկությունների համաձայնենք ցանկացած նախաձեռնության հետ»։

«Ինչպե՞ս կարելի է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ակնկալել Անկարայի աջակցությունը և Անկարային չհանձնել шհшբեկիչերին», — ասել է Էրդողանը։

Թուրքիան պնդում է, որ Շվեդիայում և Ֆինլանդիայում ապաստանած քրդական կազմակերպությունների անդամները шհшբեկիչներ են և պահանջում է նրանց шրտшհшնձնումը։

Պիտակ