Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման ցանկության մասին
Անվտանգության ապահովման ուղիների ընտրությունը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։ Սակայն անվտանգությունը չպետք է ապահովվի այլ երկրների անվտանգության հաշվին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտարարությունների հանդեպ ՌԴ-ի դիրքորոշման մասին հարցին։
«Մեր երկիրը պատասխան միջոցներ կձեռնարկի, որոնց բովանդակությունը, ներառյալ ռազմատեխնիկական բաղադրիչները, մեծամասամբ կորոշվեն՝ հաշվի առնելով Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության կոնկրետ պայմանները, այդ թվում՝ նրանց տարածքներում օտարերկրյա ռազմակայանների և սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումը»,-ասել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ որպես արձագանք ավելի քիչ խոսք և ավելի շատ փաստացի քայլեր կլինեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել։ Երկու պետությունների հայտը պետք է քննարկի ՆԱՏՕ-ի խորհուրդը, որը բաղկացած է դաշինքի 30 պետությունների ներկայացուցիչներից:
armeniasputnik.am