Մայիս 19, 2022 09:19 Asia/Tehran
  • ԵՄ-ն ճանապարհային քարտեզ է մշակում՝ Ռուսաստանի վառելիքից կախվածությունը նվազեցնելու նպատակով

Եվրամիությունը նախատեսում է 210 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրի իրագործմամբ, մինչև 2027թ նվազեցնել իր կախվածությունը ռուսական վառելիքից:

Reuters-ը հաղորդում է. «Այս ծրագրով Եվրամիությունը նպատակ ունի նվազեցնել ռուսական վառելիքից  կախվածությունը և արագ շարժվել  կանաչ էներգիայի օգտագործման ուղղությամբ։

Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի գազի 40  և ԵՄ նավթի 27 տոկոսը:  ԵՄ անդամ երկրներն այս պահին փորձում են համաձայնության գալ Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու շուրջ:

Գործակալությունը հաղորդում է, որ ռուսական էներգակիրներից կախվածությունից ազատվելու համար, Բրյուսելն առաջարկել է երեք կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է  Ռուսաստանից բացի այլ երկրներից գազի ներմուծում, վերականգնվող էներգիայի կիրառման ծավալների ընդլայնում և էներգիա խնայելու ավելի մեծ ջանքեր: